Մոսկվայում փախլավայի արտադրությամբ զբաղվող երկու ադրբեջանցիներ տարատեսակ զենք ու զինամթերք են առաքել Մերձավոր Արևելք, որոնք հետագայում հայտնվել են ահաբեկիչների ձեռքում:
Մոսկվայի ռազմական դատարանը Ռասիմ Բախշիևին և Էլշադ Յագուբովին վեց տարվա ազատազրկման է դատապարտել: «Коммерсантъ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ադրբեջանցի գործարարները մոտ 30 միլիոն ռուբլու զինամթերք են ուղարկել Թուրքիայի իրենց ծանոթին, որը նրանք գնել էին Մոսկվայի խանութներում: Այդ զենքը հետագայում Թուրքիայից հայտնվել է Սիրիայի ահաբեկչական խմբավորումների մոտ:
Ադրբեջանցիներն արդեն բողոքարկել են դատարանի որոշումն ավելի բարձր ատյաններում, բայց այն չի փոփոխվել: