Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերին հրավիրել են արտգործնախարարություն և բողոքի նոտա հղել. ադրբեջանցիների դժգոհության պատճառն այս անգամ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի այցն է ԱՄՆ:
Բողոքի նոտայում նշվում է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից Արցախի պաշտոնյաներին վիզայի տրամադրումը բացասաբար կարող է անդրադառնալ բանակցային գործընթացի վրա:
Դեսպան Էրլ Լիտցենբերգերն իր հերթին նշել է, որ իրենց հայտնի է, որ Կոնգրեսում հյուրընկալել են Արցախի պատվիրակությանը և վերահաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի շրջանակում տեղի ունեցող գործընթացին: