ԱՄՆ պետական պարտքը գրանցել է հերթական ռեկորդը՝ գերազանցելով 23 տրիլիոն դոլարը: Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարությունը։
Երբ 2017 թվականին նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը, երկրի պետական պարտքը 20 տրիլիոնից պակաս էր։ Այն սրընթաց սկսեց աճել դաշնային բյուջեում առաջացած դեֆիցիտի պատճառով։ Միայն նախագահի կատարած հարկային ռեֆորմը բյուջեում առաջացրել է 2 տրիլիոն դոլարի դեֆիցիտ։ Ինչպես նաև շարունակում է աճել ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ծախսերը՝ կազմելով տարեկան մոտ 700 միլիարդ դոլար։
23 տրիլիոն դոլարից 17 տրիլիոնը գտնվում է քաղաքացիների և ֆինանսական ինստիտուտների ձեռքում, իսկ 6 տրիլիոնը՝ դաշնային կառավարության փոխառություններն են տարբեր կազմակերպություններից։