ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ նահանգներին Սիրիայում հետաքրքում է նա՛վթը, ոչ թե արաբական երկրի սահմանների վերահսկողությունը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ ցանկություն չունի վերահսկել Սիրիայի սահմանները, բայց հետաքրքրված է նավթային ռեսուրսների վերահսկողության գործում: Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է լրագրողների առջև՝ նախքան Միսիսիպի նահանգ ուղևորվելը:
«Կրակի դադարեցումը լավ ամրագրված է: Մենք պահպանել ենք նավթի վերահսկողությունը: Անկեղծ ասած, սահմաններում պարեկությունը կարող են իրականացնել մյուսները: Թուրքիան էլ այնտեղ կռվել է հազար տարի: Թող նրա՛նք զբաղվեն սահմաններով: Մենք չենք ցանկանում դրանով զբաղվել, մենք ցանկանում ենք մեր զինվորականներին վերադարձնել հայրենիք: Չնայած՝ մեր զինվորականները գտնվում են այնտեղ, քանի որ նավթի վերահսկողությունը մեր ձեռքում է: Ինձ դուր է գալիս նավթը»,- ասել է Թրամփը: