New York Times-ն անդրադարձել է ԱՄն-ի և Ռուսաստանի Դաշնության միջուկային սպառազինության ներուժի զսպմանը միտված պայմանագրի տապալմանն ու դրան փոխարինող այլընտրանքի բացակայությանը:
Ցիտելով ռուս բարձրաստիճան պաշտոնյային՝ հոդվածագիրը նշել է, որ Դոնալդ Թրամփի «ամենաչսիրած» վերջին միջուկային համաձայնագրի ժամկետը լրանում է 14 ամսից, և նոր համաձայնագիր ստորագրելու համար արդեն ժամանակ չի մնում:
2021 թվականի փետրվարին, միջուկային զենքի ավելացումը սահմանափակող ամենակարևոր համաձայնագրի ժամկետի իրավական ուժը կորցնելուց հետո, մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնն ու Մոսկվան բոլորովին կաշկանդված չեն լինի իրենց սպառազինությունն առանց սահմանափակումների ավելացնելու և կատարելագործելու հարցում:
Այս տարի «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո, պարբերականը կասկածի տակ է դնում նաև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ճակատագիրը:
Այս պայմանագիրը սահմանափակում է ռազմավարական սպառազինության թիվը, որը համարվում է ամենահզոր զենքը, որ երկու կողմերը կարող են արձակել սուզանավերից:
Հիշեցնենք, որ սպառազինության զսպման ու կրճատման մի շարք պայմանագրերից հետո, ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի համաձայն, երկու կողմերն իրենց ռազմավարական սպառազինության թիվը կրճատել էին1550-ով: