«Ֆեյսբուքի» էջում փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»: