Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը այսօր՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ձյան տեսքով տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար առայժմ փակ է:
Այս մասին «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից: