Associated Press գործակալությունը հաղորդել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները պարեկություն կիրականացնեն թուրք-սիրիական սահմանի Ալ Դարբասիայի շրջանում՝ օգտագործելով զրահատեխնիկա և անօդաչուներ: Anadolu գործակալության տվյալով, ԱՄՆ զինծառայողները հինգ զրահապատ փոխադրամեքենաներով և երկու պիկապով պարեկում են Սիրիայի հյուսիս-արևելքի նավթի հանքավայրերի շրջանում՝ Ռումեյլանի և Քահթանիայի միջև: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել Էր, որ Սիրիայում պաշտպանելու են նավթի հանքերը և կպատասխանեն Ռուսաստանի ու Սիրիայի՝ այնտեղ մտնելու ցանկացած փորձի: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ ԱՄՆ-ի մտադրությունն ապօրինի Է համարել: