РИА Новости-ն տեղեկացնում է, որ ուրբաթ սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Լաթաքիա նահանգի հյուսիսում՝ վերացնելով նրանցից մի քանիսին: Մեկ այլ տեղեկության համաձայն, սիրիական Իդլիբ նահանգում (հյուսիս-արևմուտք) ռուսական կործանիչները ռմբակոծել են ահաբեկիչների կենտրոնակայանը: Օդային հարվածներից ոչնչացվել են գրոհայինների առաջնորդներից հինգը:
Ռուսաստանը լրացուցիչ 300 զինծառայող և 20 նոր զրահատեխնիկա է տեղակայել Սիրիայի հյուսիսում, որտեղ թուրքական կողմի հետ ռազմական ոստիկանությունը պարեկություն է իրականացնում սահմանամերձ շրջաններում: