ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում են ՌԴ խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 4-ին և 5-ին Վոլոդինը կմասնակցի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին. սպասվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: