Գերմանական Die Welt պարբերականն անդրադարձել է «Հյուսիսային հոսք - 2» գազատարի կառուցմանը՝ նշելով, որ պատժամիջոցներով նախագծի իրականացումը խաթարելու ԱՄՆ փորձերը չհաջողեցին: Ըստ թերթի, ԱՄՆ գործողությունները, այնուամենայնիվ, դանդաղեցրին խողովակաշարի կառուցումը, և Ուկրաինային «առավելություններ» տվեցին գազի տարանցման գործարքը երկարաձգելու վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցություններում: Ռուսական կողմը, սակայն, այն կարծիքին է, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններում Ուկրաինայի դիրքերը ոչ թե ամրապնդվել են, այլ՝ թուլացել: Ուկրաինան ցանկանում է տարեկան 60 մլրդ խմ գազի նվազագույն ծավալի վերաբերյալ 10 տարի ժամկետով պայմանագիր կնքել, ինչը Մոսկվան համարում է անիրական: Ռուսաստանը վստահ է, որ ԵՄ-ն չի պաշտպանի Կիևի դիրքորոշումը, քանի որ եվրոպացիները չեն ցանկանում հաջորդ տարի մնալ առանց ռուսական գազի: