Ուկրաինայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին ասել է, որ Կիևը մտադիր չէ վճարել Դոնբասի վերականգնման համար: Ըստ նախարարի, Ռուսաստանը նախ պետք է վերադարձնի Դոնբասի` Ուկրաինայի հսկողությունից դուրս գտնվող տարածքները, այնուհետև գումար հատկացնի այդ շրջանների վերականգնման համար: Պարզվում է, Ուկրաինան չի պատրաստվում իր միջոցներով վերականգնել նաև Դոնբասի այդ մասը, որը գտնվում է Կիևի հսկողության տակ: Դրա համար կառավարությունը մտադիր է ներգրավել ներդրողների: