ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանի թեկնածությունն առաջադրել է պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում: Բիգանը կպահպանի հատուկ ներկայացուցչի իր պարտականությունները: Նա կփոխարինի Ջոն Սալիվանին, որը կզբաղեցնի Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: