Այս մասին հայտարարել է Նենսի Փելոսին Bloomberg գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Սակայն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը նաև նշել է, որ դեռ որոշում չի կայացվել, թե արդյոք նախագահը կենթարկվի իմփիչմենթի, այդ գործընթացի շրջանակում հետաքննությունն ավարտելու վերջնաժամկետ դեռ չկա:
Երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որը ենթադրում է Թրամփի իմփիչմենթի գործընթացի սկիզբը: Փաստաթուղթն ընդունելու դեմ են քվեարկել բոլոր հանրապետականները, որոնք Ներկայացուցիչների պալատում փոքրամասնություն են կազմում: