Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 492.5 մլրդ դրամ, ինչը շուրջ 48 մլրդ դրամով ավելի է, քան 2019 թ. ծրագրային ցուցանիշը։ Այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակների բարձրացմանը՝ միջինը 10 տոկոսով։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: