ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել Է, որ մշտական բնակության համար Նյու Յորքից տեղափոխվում Է Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաք: Թրամփը հայտարարել է, որ տեղափոխվելու պատճառը Նյու Յորք քաղաքի և նահանգի իշխանություններն են, քաղաքական գործիչները, որոնք իրեն վատ են վերաբերվում: Մինչդեռ ինքը պարտաճանաչ վճարում է բոլոր հարկերը: Թրամփը խոստովանել է, որ պաշտում է Նյու Յորքն ու նյույորքցիներին: