Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստվում է պաշտոնապես պատասխանել Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությանը: Հինգշաբթի Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ռուսական կողմին վերականգնել Կիևի հսկողությունը Ղրիմի նկատմամբ, ինչպես նաև դատապարտել էր Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Ղրիմը Ուկրաինա վերադարձնելու ՆԱՏՕ-ի պահանջը համարել է անիմաստ: