Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում անվտանգության ծառայությունները հայտնաբերել են պայթուցիկ նյութով պայուսակ:
Կասկածելի ուղեբեռը միջազգային տերմինալի ելքի մոտ վաղ առավոտյան գտել Է ուղևորներից մեկը: Օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, տերմինալի շենքում արգելափակվել են բոլոր մուտքերն ու ելքերը, ինչից մարդկանց մոտ խուճապ Է սկսվել: