Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետական հեռուսաալիքներին տրված հարցազրույցի ընթացքում բնութագրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին` նրան համարելով երկրի պատմության մեջ լավագույն նախագահը, քանի որ վերջինս բացահայտ խոսում է իր նպատակների մասին:
«Նա լավագույնն է ոչ թե քաղաքական տեսանկյունից, այլ որովհետև ավելի բաց է, ուղիղ ասում է՝ «ինձ նավթ է հարկավոր», «մենք ցանկանում ենք ազատվել ինչ-որ բանից», «մենք ուզում ենք ծառայություններ մատուցել գումարի դիմաց» և այլն: Այսպիսին է ԱՄՆ քաղաքականությունը: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան՝ բացահայտ թշնամին»,- ասել է Ասադն ու հավելել, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ նախագահները հանցագործներ են, չնայած՝ երբեմն պարգևատրվում էլ են Խաղաղության Նոբելյան մրցանակով: