«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերի խողովակի վնասման և Ողջի գետի աղտոտման դեպքի առիթով դատախազությունը հարուցել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում կպարզվեն դեպքի լիարժեք հանգամանքներն ու պատճառները, նաև՝ շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը: Ողջի գետի աղտոտման դեպքը արձանագրվել էր հոկտեմբերի 17-ին: