ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ շնորհակալության ակցիա է անցկացվել Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի մոտ։
Վիրահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում շնորհակալական խոսքեր են ուղղել ԱՄՆ-ին և հատկապես այն 405 կոնգրեսականներին, որոնք կողմ էին քվեարկել բանաձևին։
Հավաքն ավարտվել է Տերունական աղոթքով և հայրենասիրական երգերով։
Հիշեցնենք՝ երեքշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ հարաբերակցությամբ ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած բանաձևն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ ձայներով: