Պետությունն ունի անվճար դեղերի հիմնական ցանկ՝ մոտ 500 անուն դեղամիջոց: Այդ ցանկը պարբերաբար համալրվում է: Քիմիական բաղադրությամբ այդ դեղերը համարժեք են հայտնի, բրենդային դեղամիջոցներին և նույնքան արդյունավետ են բուժման ընթացքում:
Սակայն, ըստ Արսեն Թորոսյանի, կա բժիշկների մի խումբ, որը փորձում է բուժում նշանակել կոնկրետ ընկերության արտադրած դեղամիջոցներով: Պետությունը չի կարող իրեն թույլ տալ միայն առևտրային անվան համար վճարել ավելին,- նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: