Բրիտանիայում կարող են գլխով խաղի արգելք սահմանել մանկապատանեկան ֆուտբոլում։ Նման որոշում կարող է կայացվել Գլազգոյի համալսարանի՝ վերջերս արած հետազոտության հիման վրա։
Հետազոտությամբ պարզվել է, որ նախկին ֆուտբոլիստները 3,5 անգամ ավելի հաճախ են մահանում գլխի հիվանդություններից։
ԱՊԼ-ի ղեկավարությունն ակումբներին տեղեկացրել է, որ այս պահին ուսումնասիրում է ապացույցները, որից հետո մեկնաբանություն կանի։
Նշվում է նաև, որ «Բորնմութն» արդեն միակողմանի որոշում է կայացրել, որ թիմի ամենափոքր տարիքային խմբի ֆուտբոլիստներն այսուհետ չեն կարողանա խաղալ գլխով։