«Այգեգործական համաշխարհային՝ Պեկին Էքսպո -2019» ցուցահանդեսում Հայաստանի ազգային տաղավարը ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով Պեկինի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մրցանակի: Մրցանակն արդեն Հայաստանում է, այն այսօր հանձնվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Ցուցահանդեսն անցկացվել է ապրիլի 28-ից հոկտեմբերի 7-ը: