Ըստ CBS News-ի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը՝ Նենսի Փելոսիի նախագահությամբ, 232 կողմ, 196 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը պաշտոնապես սկսելու բանաձևին: Որոշմանը դեմ են քվեարկել Հանրապետական կուսակցության բոլոր ներկայացուցիչները, ինչպես նաև դեմոկրատների երկու ներկայացուցիչ: Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշեմը հայտարարության մեջ նշել է, որ գործընթացը անարդար է ու հակասահմանադրական: «Սա վհուկների ամենամեծ որսն է Ամերիկայի պատմության մեջ»,- ասել է Թրամփը: Դեմոկրատները սկսել են իմփիչմենթի գործընթացը՝ ասելով, որ Թրամփը պաշտոնեական դիրքն ու անձնական շահն օգտագործել է Ուկրաինայի ղեկավարության վրա ճնշում գործադրելու և քաղաքական նպատակներով նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա ընտանիքի դեմ հետաքննություն պահանջելու համար: