«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելուց հետո ԱՄՆ-ում մալինուա ցեղատեսակի շան գները կտրուկ աճել են: Հիշեցնենք, որ այս ցեղատեսակի շունն էր մասնակցել ԻԼԻՊ-ի առաջնորդի չեզոքացման օպերացիային: ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում նույնիսկ հրապարակել էր այդ շան լուսանկարը:
Մալինուա ցեղատեսակի շների բազմացմամբ զբաղվող ընկերությունները հայտնել են, որ այս պահին նրանց համար առաջարկում են մինչև 85 հազար դոլար, այնինչ դեռ մեկ շաբաթ առաջ նրանց գինը չէր գերազանցում 25 հազարը: