Քննչական կոմիտեն քննություն է տանում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքի հանգամանքները:
Հոկտեմբերի 16-ին ոստիկանությունը ստացել է քաղաքացու՝ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը, որ օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ը անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժում է ստացել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:
Երեխայի ծնողների մոտ ՁԻԱՀ չի հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: