Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է:
Նոյեմբերի դասակարգման աղյուսակում Արոնյանը 8-րդն է: Նախորդ ամսվա համեմատ՝ Հայաստանի առաջատար շախմատիստն առաջադիմել է 6 հորիզոնականով: Լավագույն տասնյակի առաջատարներն են՝ Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը (47-րդ հորիզոնական) և Հրանտ Մելքումյանը (79-րդ հորիզոնական):