Сталь Каменское ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Լվով» ֆուտբոլային ակումբի նոր մարզիչ: Հայաստանցի մասնագետն այս պաշտոնում փոխարինել է Վլադիմիր Մազյարին, որի մոտ ավելի վաղ աշխատում էր ասիստենտ և պատասխանատու էր թիմի տակտիկական պատրաստվածության համար:
Ակումբից հաստատել են մարզչի փոփոխությունը, սակայն 40-ամյա մասնագետի հետ համաձայնագրի մանրամասները չեն հաղորդվում:
Նշենք, որ Ուկրաինայի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լվովը» զբաղեցնում է վերջին՝ 12-րդ հորիզոնականը: