Ֆրանսիայի խորհրդարանը Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը դատապարտող օրինագիծ է ընդունել, որին կողմ է քվեարկել 121 պատգամավոր:
Փաստաթղթի համաձայն՝ պահանջվում է անմիջապես դադարեցնել թուրքական զինուժի գործողությունները Սիրիայի հյուսիսում:
Այդ օրինագծով վերահաստատվում է Ֆրանսիայի աջակցությունը Սիրիայում քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին և ընդգծվում, որ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը լուրջ վտանգներ է պարունակում «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման ակտիվացման համար: