Ռուսաստանը ձգտում է իր С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերը տարածել ամբողջ աշխարհում, ինչպես նախկինում արվում էր Կալաշնիկով հրացանի պարագայում: Այս մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը:
«Այսօր Ռուսաստանը ջանքեր չի խնայում, որպեսզի С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի տարբերակները պարտադրի ամբողջ աշխարհին: С-400-ի նման համակարգերի նպատակային վաճառքի օգնությամբ Ռուսաստանը ձգտում է օգտվել անվտանգության ոլորտում գործընկերների պահանջարկից, որպեսզի խոչընդոտի պաշտպանական ավելի առաջատար միջոցներ տրամադրելու մեր առաջարկը»: