Կառավարության որոշմամբ՝ Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել Արարատ Գրիգորյանը։
Գրիգորյանը Վայոց ձորի մարզպետի պաշտոնում փոխարինելու է Տրդատ Սարգսյանին: Նա հրաժարական էր տվել Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո, որի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Պաշտպանության նախարարության փոխգնդապետը:
Գործադիրը նաև հաստատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից Սարհատ Պետրոսյանի հրաժարականն ընդունելու հարցը։ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը վարչապետին էր ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ։