Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Քննարկվել է այս տարվա հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի վերաբերյալ: