ՆԱՏՕ-ն Ռուսաստանին հորդորում է Ղրիմի վերահսկողությունը փոխանցել Ուկրաինային՝ դժգոհություն հայտնելով թերակղզում ՌԴ-ի ռազմական ներկայության ամրապնդման առիթով: Այս մասին ասվում է Կիևի կողմից հաստատված Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնախմբի հայտարարության մեջ:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք և չենք ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցումը: Մենք դատապարտում ենք Ղրիմում Ռուսաստանի ռազմական ուժի շարունակական ու լայնածավալ հզորացումը, որը տարածաշրջանում ռուսական ագրեսիվ գործողությունների ավելի լայնածավալ մոդելի մաս է կազմում»: