Աշխարհահռչակ Gucci-ի 2020թ. հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23-ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ:
Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
«Վերջին շրջանում ամենաշատ հավանածս և, ըստ իս, խարիզմատիկ դեմքը Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական ու գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունդ»,- ասել է Ավշարը:
Հիշեցնենք, որ Արմինեն համաշխարհային նորաձևության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է: Միլանում նա պոդյում է բարձրացել համաշխարհային բրենդերից մեկի՝ Gucci-ի 2020թ. գարուն-ամառ հավաքածուն ցուցադրելու համար: Արմինե Հարությունյանին ընտրել էր 500 մոդելների միջից: