ԱՄՆ ուժային կառույցը հրապարակել է Սիրիայի հյուսիսում հատուկ գործողությունների տեսագրության առաջին կադրերը, որոնցով հաստատվում է «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան հանգամանքը:
Ըստ այդմ՝ ծուղակն ընկած պարագլուխը թունել է մտնում և ինքնասպանություն գործում՝ գործարկելով մահապարտի գոտին: Ռազմական գործողությունների արդյունքում թունելը պայթեցվել է:
Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ օպերատիվ գործողության ժամանակ Բաղդադիի հետ մահացել է երկու, ոչ թե՝ երեք երեխա, ինչպես ասվում էր ավելի վաղ:
Ուժային կառույցի տեսագրությամբ, սակայն, չի հաստատվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «գրաֆիկական նկարագրությունը», որի համաձայն՝ Բաղդադին մահանալիս նվվացել ու արտասվել է: