Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է երկու հրթիռ: Այս մասին հաղորդում է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Հարավային Կորեայի զինուժը մարտական պատրաստվածության է բերվել ու հետևում է իրադարձությունների զարգացմանը:
Հյուսիսային Կորեայից հրթիռի արձակմանն անդրադարձել է նաև Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը:
«Հյուսիսային Կորեան արկեր է արձակել, որոնք կարող են բալիստիկ հրթիռներ լինել: Մենք կարծում ենք, որ այն չի հասնի մեր երկրի տարածքին»,- ասվում է Ճապոնիայի ՊՆ հաղորդագրության մեջ: