Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի շրջանակներում տրամադրվող անվասայլակների գնման համար նախատեսված հավաստագրւմների քանակն ավելացնելու համար: Դրա փոխարեն որոշ աջակցող միջոցների քանակը պակասեցվել են:
Ըստ այդմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով հավելյալ 19 միլիոն դրամ հատկացվեց:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորմամբ՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով, տարվա առաջին 8 ամիսներին, նախատեսվածից ավեի շահառուներ են առաջին անգամ դիմել այս սարքերը ստանալու համար։ Այդ իսկ պատճառով սպառվել է նախատեսված քանակը:
Ըստ նախարար Զարուհի Բաթոյանի՝ աջակցող սարքերի հավաստագրերի համար դիմողների թիվը սպասվածից շատ է, և նախարարության նպատակը բոլոր շահառուների կարիքները բավարարելն է:
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվածից ավելի շահառուներ են դիմել հավաստագիր ստանալու համար, ուստի, աջակցող սարքերի նախատեսված քանակը սպառվել է և հավելյալ խմբաքանակ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացել:
Կառավարության որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, վերաբաշխման արդյունքում, հավելյալ 200 հատ անվասայլակ, 50 հատ լսողական սարք (30-ից բարձր տարիքի անձանց համար), 20 հատ ետնաքայլակ (մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար), 41 հատ քայլակ, 85 զույգ օրթոպեդիկ շտկող ներդիր, 761 զույգ օրթոպեդիկ կոշիկ, 71 հատ օրթեզ, 25 հատ պրոթեզ և այլ աջակցող միջոցներ ձեռք բերելու հնարավորություն կունենա։