ԵԱՏՄ անդամ երկրների մարզիկները լեգեոներներ չեն համարվի Ռուսաստանում ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, ջրագնդակի և խոտածածկույթի հոկեյի մրցումներում: Այս մասին հայտնում է «Р-Спорт»-ը:
«Հրամանի նախագիծը համապատասխանում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնության միջազգային այլ պայմանագրերի դրույթներին և ուղղված է ՌԴ-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման» պետական ծրագրի իրականացմանը»,- ասված է Ռուսաստանի սպորտի նախարարության հրամանի ՝ ֆուտբոլի մրցումներում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալու իրավունք չունեցող մարզիկների մասնակցության սահմանափակումները հաստատելու մասին նախագծին կից բացատրական գրությունում:
Նախագծերի քննարկումը կավարտվի նոյեմբերի 14-ին։