Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է վարչապետ Սաիդ Հարիրիի հրաժարականը՝ միաժամանակ նրան կոչ անելով նոր կառավարություն կազմել ու շարունակել աշխատանքը:
Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո երկրի վարչապետը երեքշաբթի օրը հրաժարական տվեց:
Հաղորդվում է նաև, որ իրավապահ մարմիններն ու ցուցարարները համաձայնության են եկել անկարգություններով ուղեկցվող ցույցերը դադարեցնելու և փողոցները բացելու հարցի շուրջ: