Իրաքի վարչապետ Ադել Աբդալ Մահդին համաձայնել է հրաժարական տալ: Ընդ որում՝ կառավարության ղեկավարը նշել է իրավահաջորդ գտնելու անհրաժեշտության մասին: Երկրի նախագահը նաև իր համաձայնությունն է տվել Իրաքում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի իշխանությունը Բաղդադում պարետային ժամ էր սահմանել՝ կապված չդադարող բողոքի զանգվածային ակցիաների հետ:
Հիշեցնենք, որ հակակառավարական զանգվածային ցույցերի մեկնարկից մինչև այսօր երկրում անկարգությունների զոհ է դարձել մոտ 200 մարդ, տուժել են հազարավոր ցուցարարներ: