Իրանը պատրաստակամություն է հայտնել զարգացնել գործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի նոր ղեկավար Ռաֆայել Գրոսսի հետ՝ հույսը դնելով կառույցի պրոֆեսիոնալիզմի ու անկողմնակալության վրա: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Իրանը պատրաստ է պահպանել և ընդլայնել կառուցողական ու հարգալից փոխգործակցությունը գործակալության հետ՝ հիմնվելով այս կազմակերպության պրոֆեսիոնալ ճշգրտության և անկողմնակալության վրա»:
Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի հանձնախումբը կառույցի ղեկավարի պաշտոնում առաջադրել էր արգենտինացի դիվանագետի թեկնածությունը և քվեարկել Ռաֆայել Գրոսսին այդ պաշտոնում հաստատելու օգտին: