Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունման վերաբերյալ Թուրքիայի նախագահի քննադատությանը: Թվիթերյան իր էջում Փայլանը գրել է.
«Էրդողանը Հայոց ցեղասպանության մասին ասում է. «Դա պատմաբանների գործն է: Դա հնագետների գործն է: Այս գործին որևէ քաղաքական շապիկ թող չհագցնեն»: Պատմաբանները չեն կարող առերեսվել այն ցեղասպանությանը, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել: Այն, ինչ տեղի է ունեցել իմ (հորական) տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։