ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ տեսակցության արգելքը վերացվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից։
Հատուկ քննչական ծառայությունից «Լուրերին» փոխանցեցին, որ Բաբայանն այսուհետ կարող է տեսակցել իր մերձավորներին, նրանց թվում՝ երեխաներին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Դատարանն անցած շաբաթ բավարարարել էր Արսեն Բաբայանին կալանավորելու՝ ՀՔԾ միջնորդությունը:
Հիշեցնենք նաև, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախորդ օրը հայտարարել էր, թե ինքը նման տեղեկատվություն չունի, որ արգելվել է Արսեն Բաբայանի շփումն իր անչափահաս երեխաների հետ:
«Եթե նման թյուրիմացություն եղել է, այդ թյուրիմացությունը կշտկվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր Խաչատրյանը: