Unaoil նավթագազային ընկերության նախկին աշխատակիցներ Սայրուս Ահսանին և Սաման Ահսանին տարիներ շարունակ կաշառել են Ադրբեջանի և մի շարք այլ երկրների պետական պաշտոնյաներին: Reuters-ը, հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը, գրում է, որ Ահսանի եղբայրներն արդեն ընդունել են իրենց մեղքը:
Մեծ Բրիտանիայի քաղաքացիների առաջին դատը կլինի հաջորդ տարվա ապրիլի 20-ին. երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել արտերկրում կոռուպցիոն գործարքներ իրականացնելու համար:
Նշվում է, որ այս տարվա օգոստոսին սույն օրենքի խախտման համար դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի հպատակ Սթիվեն Հանթերը, որը նույնպես աշխատել էր նույն նավթագազային ընկերությունում: