ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննության ընթացակարգը հաստատող բանաձևին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 232, դեմ՝ 196 կոնգրեսական: Բանաձևը Ներկայացուցիչների պալատի հանձնախմբին լիազորում է պաշտոնապես անցկացնել հանրային լսումներ և հետաքննություն սկսել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում են քաղաքական մրցակից Ջո Բայդենի ու նրա որդու դեմ կոռուպցիոն գործով հետաքննություն անցկացնելու նպատակով՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար: