Կառավարությունն ընդունել է վերջին շրջանում բուռն խոսակցությունների տեղիք տված գիշերօթիկների փակման նախագիծը։
«Իրականում սա որոշում է՝ ընդդեմ հուսահատության»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը, թեպետ՝ նախարար Բաթոյանին հարցը ներկայացնելու համար ձայն տալիս ասել է, որ «այս որոշումը նյութ է դառնալու ֆեյք-նյուզերի համար»։
«Բայց մեր խնդիրն այս երեխաներին ընտանիք վերադարձնելով՝ Հայաստանում «մանկատան, գիշերօթիկի սան» դատավճիռ հիշեցնող կարծրատիպը վերացնելն է»,- ասել է Փաշինյանը։
Ի դեպ, խնայվող գումարն ամբողջությամբ ուղղվելու է երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների հնարավորությունների ընդլայնմանը։
«Այլևս չի հանդուրժելու որ կյանքի ծանր իրավիճակում հայտնված երեխաների հաշվին մանկատան տնօրեններն ու աշխատողները հարստանան: Չփորձե՛ն նախկին կոռուպցիոն մնացորդները Հայաստանը հետ տանեն։ Էդպիսի ուժեր կան նաև կառավարությունում, որ տգիտության քարոզ են անում։ Մենք բոլորին արմատախիլ ենք անում, եթե պետք լինի՝ պինցետով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: