ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ: Զրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահն ասել է, որ բոլոր նրանք, ովքեր կոծկել են բանակում զոհված զինծառայողների գործերը, հերթով հեռանալու են:
«Ժամանակի խնդիր է, պարզապես ամեն դեպքն անհատական է։ Բայց ով ուզում է լինի, ինչ պաշտոնի ուզում է լինի, հերթով գնալու են»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Զոհված զինծառայողների ծնողները ցանկություն են հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել է մայրերի խնդրանքը փոխանցել վարչապետին։