Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2019թ.հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 83.3 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 2 %-ով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 74.3%-ը, կամ՝ 61.9 հազար մարդ:
Տարեսկզբից հավաքագրվել է 10196 չկրկնվող թափուր աշխատատեղ, դրանցից 281-ը նոր ստեղծված աշխատատեղ է:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 9120 աշխատանք փնտրող, նրանցից 1504-ը՝ կայուն զբաղվածություն ապահովող ծրագրերի միջոցով:
Գործազրկության մակարդակը, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի, 2019թ. 2-րդ եռամսյակում կազմել է 17.7%՝ նախորդ տարվա 20.2%-ի դիմաց: