Բուժման նպատակով Գերմանիա մեկնած Պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը վերադարձել է։ Այս մասին հայտնել է Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Սեյրան Օհանյանը դիմել էր դատարան՝ խնդրելով իրեն թույլատրել բուժման նպատակով և կարճ ժամանակով լքել Հայաստանը: Դատարանը բավարարել էր միջնորդությունը։
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյմեբրի 5-ին, ժամը 13.00-ին։